
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ցավակցական հեռագիր է թուրք գործընկեր Սուլեյման Սոյլուին՝ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։
Վրաստանի ներքին գործերի նախարարն իր պատրաստակամությունն է հայտնել օգնություն տրամադրել հարևան երկրին փրկարարական միջոցառումների իրականացման գործում։
«Պարոն նախարար, Վրաստանի ներքին գործերի նախարարության և անձամբ իմ անունից խորը վշտակցությունն եմ հայտնում Թուրքիայում տեղի ունեցած սարսափելի ողբերգության առթիվ, որը խլել է բազմաթիվ կյանքեր։
Այս դժվարին պահերին ես ցանկանում եմ մեր աջակցությունը հայտնել բոլոր նրանց, ովքեր տուժել են սարսափելի աղետից։ Ցանկանում եմ հաստատել ՆԳՆ-ի պատրաստակամությունը՝ տեղում թուրք գործընկերներին փրկարարական միջոցառումների իրականացմանը օգնելու գործում»,- ասել է Վախթանգ Գոմելաուրին։
Ավելի ուշ Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել փրկարարաներ ուղարկել Թուրքիա։