Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիայի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Քաթարի հանրապետությունում է:
Ներքին գործերի նախարարության տվյալներով` նախարարության պատվիրակությանը հյուրընկալել է Քաթարի վարչապետը և ներքին գործերի նախարար, շեյխ Աբդուլլահ բին Նասեր բին Խալիֆ ալ-Թանը:
Փոխվարչապետ, ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան հանդիպման ժամանակ ներկայացրել է Վրաստանի ներքին գործերի նախարարության ընթացիկ բարեփոխումները: Բացի այդ, կարևորվել է նաև երկու երկրների միջև համագործակցությունն ու փորձի փոխանակումը:
Այցի շրջանակներում երկու երկրները ստորագրել են «Վրաստանի և Քաթարի ներքին գործերի նախարարությունների միջև իրավապահ մարմինների համագործակցելու մասին» փաստաթուղթ:
Վրաստանի ՆԳՆ անդամները ծանոթացել են նաև Քաթարի ազգային կառավարման կենտրոնի աշխատանքներին: