
Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրին ճանաչողական հանդիպում է ունեցել Հակակոռուպցիոն բյուրոյի նորանշանակ ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլիի հետ։
Վախթանգ Գոմելաուրին շնորհավորել է Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավարին նշանակման կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Բյուրոյի ապագա ծրագրերը և առաջնահերթ ուղղությունները։
Հանդիպման շրջանակներում կողմերը խոսել են հակակոռուպցիոն քաղաքականության իրականացման գործընթացում ՆԳՆ-ի և Հակակոռուպցիոն բյուրոյի համագործակցության կարևորության մասին։ Վախթանգ Գոմելաուրին նշել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը նախարարության համար առաջնահերթ ուղղություններից է, և իրենք մշտապես զարգացնում են հակակոռուպցիոն գործունեությանն առնչվող աշխատակիցների կարողությունները։