Քիչ առաջ Վրաստանի ՆԳ-ի նախարար Գիորգի Գախարիան հանդիպեց խորհրդարանի շենքի առջև ընթացող ակցիայի մասնակիցներին՝ կոչ անելով ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին:
«Այն ինչ հիմա կատարվում է, կոչվում է գրոհ պետական ինստիտուտների դեմ», — ասել է նախարարը:
Հայտարարություն է տարածել նաև Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ կոչ անելով ցուցարարներին դադարեցնել բռնությունը, հակառակ դեպքում ոստիկանությունը կկիրառի օրենքով նախատեսված միջոցներ:
Հիշեցնենք՝ իրավիճակը խորհրդարանի շենքի մոտ գնալով լարվում է, ցուցարարների և ոստիկանների միջև ընդհարում է տեղի ունեցել:
Բողոքի պատճառը Թբիլիսիում մեկնարկած ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովն էր, որը նախագահում էր ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովը։