
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական վերահսկողության բաժնի աշխատակիցները վրաց-ռուսական «Կազբեգի-Վերին Լարս» մաքսակետում Ղրղզստանից ներմուծվող 43 հազար 900 կիլոգրամ քաշով կարտոֆիլի ստուգման արդյունքում ապրանքի մեջ հայտնաբերել են բույսերի առողջության և սննդի անվտանգության պահանջների անհամապատասխանություն։
Այս տեղեկությունը տարածել է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը:
Ըստ հաղորդագրության, Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված ապրանքները ենթակա են վերադարձման արտահանող երկիր։