Վրաստանի հաց արտադրողների ասոցիացիայի ղեկավար Մալխազ Դոլիձեն հայտնել է, որ ներմուծվող և տեղական արտադրության ալյուրի գինը հավասարվել է, ինչն աննախադեպ երևույթ է:
Դոլիձեն նշել է, որ Վրաստանը մինչև նոր տարի գնային և պարենային ապահովության առումով որևէ խնդիր չի ունենա։
«Այս ոլորտը լավ է աշխատում, և մենք, չնայած բազմաթիվ ասեկոսեներին, այս առումով խնդիրներ չունենք։ Հացի գինը վերջին շրջանում չի փոխվել:
Առաջին որակի ալյուրի 50 կգ պարկը դարձել է 70 լարի… Այժմ երկրում 80 հազար տոննա ալյուր կա»,- ասել է Դոլիձեն։