2023 թվականի հունվար-մարտ ամիսներին Վրաստան է ներկրվել 7 568 տոննա լոլիկ՝ 3 մլն 229 հազար 250 դոլար արժողությամբ, գրում է BusinessPressNews-ը:
Ըստ տվյալների՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում Վրաստանը գնել է 4 356 տոննա լոլիկ՝ 1 մլն 586 հազար 970 դոլար արժողությամբ։ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ այս տարի լոլիկի հիմնական ներկրողը Թուրքիան է, այստեղից Վրաստանը գնել է 3 միլիոն 136 հազար 470 դոլար արժողությամբ 7 382 տոննա լոլիկ։
Համեմատաբար փոքր քանակությամբ ներկրվել է նաև հետևյալ երկրներից.
- Իրան՝ 70 հազար 740 դոլար` 154 տոննա,
- Եգիպտոս՝ 13 հազար 130 դոլար՝ 9 տոննա,
- Սիրիա՝ 8 910 դոլար՝ 23 տոննա:
Այս տարվա 1-ին եռամսյակում Վրաստանը 1 կգ լոլիկը գնել է միջինը 0,43 դոլարով, որը մոտավորապես կազմում է 1-1,10 լարի։ Վրաստանում սպառողներն ապրանքը գնում են այլ արժեքով։ Ապրանքի ինքնարժեքն ապրանքի որակով պայմանավորված` տատանվում է, նույնը նաև այն խանութում, որտեղ վերջինս վաճառվում է, լոլիկի միջին գինը տատանվում է 3 լարիից մինչև 6 լարիի սահմաններում:
Ըստ այդմ, ամենացածր արժեք վերցնելու դեպքում ստացվում է, որ ներկրված լոլիկը Վրաստանում վաճառվում է առնվազն 200 տոկոս ավելացված արժեքով: