2024 թվականի հունվար-օգոստոս ամիսներին Վրաստանում արտահանումն աճել է 2,4 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 3,3 տոկոսով։ Այդ մասին են վկայում Ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվայլները։
2024 թվականի հունվար-օգոստոս ամսիներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 14 մլն 703,2 հազար ԱՄՆ դոլար, ինչը 3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համապատասխան ցուցանիշից։
Դրանից արտահահանման մասնաբաժինը կազմել է 4 մլն 173,4 հազար ԱՄՆ դոլար (աճել է 2.4 տոկոսով), իսկ ներմուծումը` 10 մլն 529.8 հազսր ԱՄՆ դոլար (աճել է 3,3 տոկոսով):
Առևտրի բացասական հաշվեկշիռը 2024 թվականի հունվար-օգոստոս ամսիներին կազմել է 6 մլն 356,3 հազար ԱՄՆ դոլար. արտաքին առևտրաշրջանառության 43,2 տոկոսը։