Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունիսին Վրաստանից արտերկիր է արտահանվել 439 մլն դոլարի ապրանք, ինչը 25 տոկոսով կամ 88 մլն դոլարով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Ըստ Geostat-ի՝ այս տվյալները նախնական են և չեն ներառում մանրամասն տեղեկատվություն ըստ երկրների կամ ապրանքների: Ուստի հայտնի չէ, թե որ ապրանքների արտահանումն է աճել և, որ երկրներում:
Հունիսին արտահանման հետ աճել է նաև ներմուծումը և կազմել 1,04 մլրդ դոլար, ինչը 21 տոկոսով կամ 183 մլն դոլարով ավելի է նախորդ տարվա համեմատ։
Հունվար-հունիս ամիսներին արտահանումը կազմել է 2 548,7 մլն դոլար, որը տարեկան կտրվածքով աճել է 35,1 տոկոսով։ Ներմուծումը կազմել է 5 918,9 մլն, ինչը ևս 35,3 տոկոսով ավելի է նախորդ տարվա համեմատ։