
Վրաստանում ներդրվել են էլեկտրոնային ռեզիդենտության պրակտիկա:
Կառավարության նիստից առաջ վարչապետ Մամուկա Բախտաձեն հայտարարել է, որ այս որոշումը թույլ կտա 34 երկրների քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով գրանցել իրենց ընկերությունները Վրաստանում և բացել բանկային հաշիվներ:
«Մենք ներկայացնում ենք հեղափոխական նշանակության փոփոխություն: Մենք ունենք էլեկտրոնային ռեզիդենտության պրակտիկա, որը հնարավորություն կտա 34 երկրների քաղաքացիներին էլեկտրոնային եղանակով գրանցել իրենց ընկերությունները և բացել բանկային հաշիվներ: Այդ երկրները տնտեսապես զարգացած են: Սա Վրաստանի համար կարևորագույն նախադրյալն է ֆինանսական կենտրոն դառնալու համար», — հայտարարել է վարչապետ Բախտաձեն:
Ըստ վարչապետի, նախատեսվում է ծառայությունը ներդնել հաջորդ տարվա հունվարի 1-ից լինի: Իսկ այսօր թեմայի առնչությամբ գործարարների հետ հանդիպում կանցկացվի: