
«Միասնական Կովկաս» փառատոնի մեկնարկին 15 օր է մնացել: Արդեն հայտնի է, թե քանի խմբեր կգան Ծերաքվի և որ երկրներից: Հայաստանից փառատոնին մասնակցելու համար կժամանի 4 խումբ՝
1. Nemra (Armenia)
2. Allianplace (Armenia)
3. Caucasus Horns (Armenia/Azerbaijan/Georgia)
4. Clocker (Armenia)
Նշենք, որ Կովկասի մշակույթները միավորող One Caucasus փառատոնն այս տարի կանցկացվի Մառնեուլիի շրջանում գտնվող Ծերաքվի գյուղում՝ օգոստոսի 22-25-ը:
Ըստ փառատոնի կազմակերպիչների, միջոցառման նպատակն է ստեղծել ընդհանուր մշակութային երկխոսություն, խաղաղ գոյակցություն և ազատ տարածություն էթնիկ և կրոնական փոքրամասնությունների միջև՝ միավորելով տարբեր մասնագիտությունների և կարծիքների մարդկանց: