
Ազգային ժողովրդավարական ինստիտուտը (NDI) սկսում է 2024 թվականի խորհրդարանական ընտրությունների նախընտրական միջազգային դիտորդական առաքելությունը։
Փետրվարի 19-23-ը NDI-ի պատվիրակությունը հանդիպումներ կունենա ընտրական գործընթացում ներգրավված տարբեր կողմերի հետ։
Հինգ օրվա ընթացքում պատվիրակությունը կհանդիպի կառավարության, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական սեկտորի, լրատվամիջոցների և դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ։ Մինչև 2024 թվականի խորհրդարանական ընտրությունները պատվիրակության անդամները կգնահատեն ընդհանուր քաղաքական միջավայրը և այն գործոնները, որոնք կարող են ազդել նախընտրական գործընթացների վրա։
Հանդիպումներից հետո NDI-ի պատվիրակությունը զեկույցի ձևով կհրապարակի նախընտրական միջավայրի գնահատման հիմնական եզրակացությունները։