
ԱՄՆ Ազգային դեմոկրատական ինստիտուտը (NDI) հոկտեմբերի 21-ից սկսում է Վրաստանում հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների միջազգային դիտորդական առաքելությունը։
NDI-ի պատվիրակության կազմում են ինը տարբեր երկրների 22 քաղաքական ևքաղաքացիական առաջնորդներ, ընտրական փորձագետներ և տարածաշրջանային մասնագետներ:
Կազմակերպության տվյալներով՝ պատվիրակության անդամները կմիանան վեց թեմատիկ երկարաժամկետ վերլուծաբանների, որոնք հուլիսին սկսել են դիտարկել Վրաստանում նախընտրական միջավայրը։