Խորհրդային Միության փլուզումը Վրաստանում դրական երևույթ է համարում քաղաքացիների 48 տոկոսը։
Նման հարցում է իրակացրել ԱՄՆ Ազգային ժողովրդավարության ինստիտուտը (NDI)։ Հարցվածների 42 տոկոսը, սակայն, ԽՍՀՄ-ի անկումը բացասական երևույթ է համարել:
NDI-ը պարզել է, որ նման կարծիք հիմնականում արտահայտել են տարեցները, գյուղական համայնքների, ազգային փոքրամասնություններով կոմպակտ բնակցեված վայրերի քաղաքցիները։
Հատկանշական է, որ ըստ հարցումների, մարդիկ, ովքեր Միության փլուզումը բացասական իրադարձություն են համարում, միևնույն ժամանակ աջակցում են Վրաստանի՝ եվրաինտեգրման գործընթացներին: