
Ազգային ժողովրդավարական ինստիտուտի՝ NDI-ի հետազոտությունից պարզվել է՝ հարցվածների գերակշռող մասը (84%) գտնում է, որ նախագահին պետք է ընտրի ժողովուրդը: Խորհրդարանի կողմից նախագահի ընտրությանը կողմ է հարցվածների ընդամենը 9%-ը: 2%-ը համաձայն չէ երկու տարբերակից և ոչ մեկին, իսկ 4%-ը՝ չի պատասխանել: Հարցումներն ապրիլի 7-28-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են Վրաստանի ողջ տարածքում (բացառությամբ չվերահսկվող տարածքների)։ Ուղիղ հարցազրույցի տարբերակով հարցմանը մասնակցել է 2493 մարդ:
NDI-ի հարցումներն իրականացվում են Բրիտանիայի կառավարության աջակցությամբ՝ UK Aid, հարցումները կատարում է CRRC-Վրաստանը (Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն):