Ամերիկայի ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի հետազոտության համաձայն՝ հարցվածների 72%-ը գիտի ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի գործի մասին:
Ազգային ժողովրդավարական ինստիտուտը հարցը հետևյալ կերպ է սահմանել. «Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիին առևանգել են Թբիլիսիի կենտրոնից և այժմ գտնվում է Ադրբեջանի բանտում: Գիտե՞ք այս ամենի մասին»:
Այն մարդկանց մեծամասնությունը (82%), ովքեր պատասխանել են որ գիտեն, գտնում են, որ Վրաստանի իշխանությունները պետք է պատասխանատվություն կրեն տեղի ունեցածի համար, քանի որ պարտավորված են պաշտպանել մարդու իրավունքները:
Հարցին, թե ի՞նչ ազդեցություն կունենա Աֆգան Մուխթարլիի գործը Վրաստանի համար՝ որպես մարդու իրավունքների և մեդիայի ազատության առաջնորդ տարածաշրջանում, 52%-ը պատասխանել է բացասական, 15%-ն էլ նշել է, որ որևէ ազդեցություն չի կարող ունենալ:
NDI-ի հետազոտությունն իրականացվել է 2017 թվականի հունիսի 18-ից հուլիսի 9-ն ընկած ժամանակահատվածում․ Վրաստանի մասշտաբով հարցմանը մասնակցել է 2.261 մարդ: