Ազգային ժողովրդավարական ինստիտուտի` NDI-ի վրաստանյան գրասենյակի տնօրենը հուսով է, որ ընտրությունների օրը բոլորը կկարողանան քվեարկել՝ զերծ մնալով բռնություններից ու ահաբեկումներից։
«Պետք է նշել, որ բռնությունը տեղ չունի», — ասել է ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) վրաստանյան գրասենյակի տնօրեն Լորա Թորնտոնը` խոսելով նախընտրական շրջանի մասին։
«Հուսով ենք, որ առաջիկա օրերին՝ այդ թվում ընտրությունների օրը, բոլորը կկարողանան քվեարկելու իրենց իրավունքն իրացնել առանց բռնության և ահաբեկման: Ինչպես նշեցինք նախնական զեկույցում, մենք կցանկանայինք տեսնել ավելի շատ մրցակցություն և բանավեճ՝ առավել մեծ թվով հարցեր լուծելու համար, որպեսզի քաղաքացիները հասկանան, թե ինչպիսի ընտրություն կատարեն», -նշել է Լորա Թորնտոնը: