Ամերիկյան «NDI»-ի (Ազգային ժողովրդավարական ինստիտուտ) հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ Վրաստանը գտնվում է տնտեսական վատ դրության մեջ: Այս կարծիքն է հայտնել կազմակերպության կողմից իրականացված հարցման մասնակիցների մեծամասնությունը:
Ինչպիսին է երկրի ներքին տնտեսական իրավիճակը հարցին միայն 1 տոկոսն է պատասխանել` շատ լավ, 2 %-ը` լավ, 29 տոկոսը կարծում է, որ միջին վիճակ է, մինչդեռ 40 %-ի համոզմամբ` դրությունը վատ է: Եւս 26 տոկոս հարցման մասնակից գտնում է, որ երկրի տնտեսական վիճակը վատից վատ է: Հարցումն իրակնացվել է սույն թվականի փետրվարի 23-ից մարտի 14ը ընկած ժամանակահատվածում: Արդյունքները հրապարակվել են ապրիլի 11-ին:
Պատահականության սկզբունքով ընտրվել է 3900 քաղաքացի: Հարցվածների մոտ կեսը կարծում է, որ Վրաստանում տնտեսական խնդիրների հիմնական պատճառը գլոբալ պրոբլեմներն են, 61 %-ը ասել է, թե իրավիճակը ներկա իշխանությունների սխալների հետևանք է, 59 տոկոսը ևս մտածում է, որ մեղավորը իշխանություններն են, բայց` նախկին, գրում է «Interpressnews»-ը :
Ըստ Նույն կազմակերպության մեկ այլ հարցման` Վրաստանի բնակչության մոտ կեսը Ռուսաստանը համարում է երկրի գլխավոր սպառնալիքը: Այս մասին ասել է «NDI»— ի` Վրաստանի տնօրեն Լորա Տորնտոնը: Նշված հարցումը ավելի մեծ` «Վրաստանի հանրային տրամադրությունները» հետազոտության մի մասն է:
Որ կազմակերպությունը կամ երկիրն է Վրաստանի համար գլխավոր սպառնալիք հարցին, հարցվողների 47 տոկոսը պատասխանել է Ռուսաստան: Երկրորդ տեղում է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը` ընդամնեը 8 տոկոսով: Հաջորդում է ԱՄՆ-ն` 7 տոկոսով, Թուրքիան` 5, ՆԱՏՕ-ն` 2 եւ ընդամենը 1 %-ն է սպառնալիք տեսնում Եվրամիությունից ե Եվրասիական միությունից:
Վրաստանի Եվրասիական միության կազմի մեջ տեսնում է երկրի քաղաքացիների ընդամենը 20 տոկոսը, մինչդեռ Եվրամիությանն անդամակցելու ջատագովներն են հարցվածների 61 տոկոսը: