
NDI-ի (National Democratic Institute) կողմից իրականացված հարցման արդյունքում հարցվածների 17%-ը հայտարարել է, որ 2012 թ. հոկտեմբեր ամսվանից հետո իր եւ իր ընտանիքի կարգավիճակը բարելավվել է, 26%-ի կարծիքով՝ վատթարացել: Զուգահեռաբար հարցվածների 56%-ը գտնում է, որ իր եւ իր ընտանիքի կարգավիճակը նույնն է մնացել:
NDI-ի հետազոտությունն անց է կացվել նոյեմբերի 4-ից դեկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում: Դրա շրջանակներում Վրաստանի մասշտաբով (բացի Աբխազիայից եւ Հարավային Օսեթիայից), հարցմանը մասնակցել է 3.141 քաղաքացի: