
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը (NCDC) Linkedin սոցիալական ցանցում հայտարարություն է հրապարակել, ըստ որի` գերատեսչությունը «լի է կոռումպացված և լուռ մարդկանցով»։ Հայտարարությունը սոցցանցում հրապարակվել է դեկտեմբերի 5-ի առավոտյան։
Հայտարարության մասին մանրամասներ ճշտելու նպատակով Radiotavisupleba լրատվամիջոցը փորձել է կապ հաստատել NCDC-ի հետ. մամուլի ծառայությունը չի արձագանքել հեռախոսազանգերին և հաղորդագրություններին։
Առողջապահության նախարարությունից հայտնել են՝ NCDC-ի հայտարարության վերաբերյալ հայտարարությունը կհրապարակեն:
Այն բանից հետո, երբ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց, որ Վրաստանը հրաժարվում է եվրաինտեգրման գործընթացից մինչև 2028 թվականի վերջը, և երկիրը հայտնվեց բողոքի ալիքի մեջ, պետական գերատեսչությունների որոշ աշխատակիցներ, այդ թվում՝ արդարադատության, պաշտպանության նախարարությունների, կրթության և արտաքին հարաբերությունների նախարարությունների և քաղաքապետարանի աշխատակիցները համատեղ հայտարարություններ են տարածել՝ քննադատելով այդ որոշումը: