Ըստ «Ֆորմուլա» հեռուստաընկերության՝ դադարեցվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսական օգնությունը Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնին և Լուգարի լաբորատորիային։
Էնթոնի Բլինքենի խոսքով՝ օգնությունը, որն ուղղակիորեն ձեռնտու է Վրաստանի կառավարությանը, դադարեցվում է։ Պետքարտուղարի խոսքով՝ սա պատասխան է Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններին և կեղծ հայտարարություններին։
95 միլիոն դոլարի մի մասը, որը կառավարությունն այլևս չի ստանա հակաժողովրդավարական քաղաքականության և հակաարևմտյան հռետորաբանության պատճառով, պետք է տրվեր նաև NCDC գերատեսչությանը։
Վաշինգտոնը կենտրոնի հիմնական աջակիցներից է, ինչը հաստատում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) նախկին ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։
Ավելի ուշ, Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն տեղեկացրել է, որ կենտրոնի և Լուգարի լաբորատորիայի համար ԱՄՆ-ի որոշ նախագծեր, հավանաբար, կասեցվել են, թեև հավելել է, որ ԱՄՆ օգնությունը չի դադարել։
Հարցին` ի՞նչ նախագծերի մասին է խոսքը, փոխտնօրենը պատասխանել է, որ դեռևս հստակեցված չի։
Հիշեցնենք, որ Կենտրոնն ԱՄՆ-ից ստանում էր տարեկան 10 մլն դոլարի օգնություն, որն օգտագործվում էր գիտական նախագծերի և անձնակազմի վերապատրաստման համար։