Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 6,5 տոկոս

Մայիսի տվյալների համաձայն, Վրաստանում մեկ ամսվա տարբերությամբ 0.2 տոկոս գնաճ է գրանցվել, իսկ տարեկան գնաճը կազմել է 6,5 տոկոս:

«Ջեոստատ»-ի հրապարակած վիճակագրության համաձայն՝ հյուրանոցների, սրճարանների և ռեստորանների գներն աճել են 4,3 տոկոսով: Առողջապահության արժեքը նույնպես աճել է 1,3 տոկոսով:

Տրանսպորտային ծառայությունների գները նվազել են 2,4 տոկոսով: 4,4 տոկոսով նվազել է նաև տրանսպորտի շահագործման արժեքը:

Ըստ «Ջեոստատ»-ի, պարենային և ոչ ալկոհոլային խմիչքների գինը նախորդ ամսվա համեմատ մնում է անփոփոխ, իսկ ալկոհոլային խմիչքների և ծխախոտի գինը աճել է 1,1 տոկոսով: