2024 թվականի հոկտեմբերի 26-ին Վրաստանում տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, սակայն, նախորդ տարիների ընտրություններում արձանագրված խախտումները մտահոգության առիթ են տալիս ընտրական գործընթացների ազատության ու արդարության մասին:
2020 թվականին Ախալքալաքի շրջանում գրանցվել են բազմաթիվ ընտրախախտումներ: Դրանցից մեկը «Վրացական երազանք» կուսակցության ներկայացուցիչների այցելություններն էին գյուղացիների տուն՝ համոզելու, որ իրենց ձայնը տան կուսակցության օգտին։ Այս պրակտիկան, որը ներառում է ճնշումներ և հակաքվեարկելու հրահրումներ, հարցեր է առաջացնում քաղաքական գործընթացի թափանցիկության և արդարության վերաբերյալ։
Ախալքալաքի շրջանում արձանագրված դեպքերը մատնանշում են, թե ինչպես կարող են կուսակցություններն ազդեցություն գործադրել ընտրողների վրա: Նախընտրական օրերին կուսակցության անդամների ներկայացուցիչներից մեկն այցելել էր քաղաքացու բնակարան՝ համոզելու նրան, որ ընտրությունների օրը քվեարկի կուսակցության օգտին։ Մեկ այլ քաղաքացի, որ ասել էր՝ չի հավատում, որ ընտրություններից հետո իր կյանքի որակը կբարելավվի, ուստի հրաժարվում է մասնակցել ընտրություններին` կուսակցության ներկայացուցիչն առանց ընտրողների իրավունքների նկատմամբ հարգանքի, հարցրել է՝ արդյոք քաղաքացին պաշտոն է պահանջում: Այս հարցն անուղղակիորեն ցույց է տալիս, թե որքան է հասու որոշ կուսակցությունների ներկայացուցիչներին ընտրողների իրավունքների համակարգված խախտումը։
Ավելին, նախընտրական շրջանում կուսակցությունների ներկայացուցիչների ազգականները բազմիցս այցելել են գյուղացիների տներ՝ ճնշումներ գործադրելով նրանց վրա, որպեսզի իրենց քվեն տան կուսակցության օգտին։ Այս մոտեցումը, որ խախտում է ընտրությունների ազատությունն ու արդարությունը, կրկին ցույց է տալիս, թե որքան մեծ է խախտումների գործոնը նախընտրական ժամանակաշրջանում։
Բացի այդ, որոշ կուսակցությունների ներկայացուցիչներ առաջարկել են աշխատանքային հնարավորություններ, որպեսզի գյուղացիներն ընտրություն կատարեն իրենց օգտին, սակայն ընտրվելուց հետո դրժել են խոստումը: Այս մոտեցումը ցույց է տալիս, որ որոշ կուսակցություններ պատրաստ են օգտագործել իրենց ազդեցությունը՝ ապահովելու իրենց ընտրական հաղթանակը, ինչը ևս խախտում է ընտրությունների արդար և թափանցիկ լինելը։
2020 թվականի ընտրությունները և դրանց ընթացքում արձանագրված խախտումները վկայում են, որ Վրաստանում ժողովրդավարական գործընթացները դեռևս մարտահրավերների առջև են կանգնած։ 2024 թվականի հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրությունները հնարավորություն են ընձեռում արդիականացնելու ընտրական համակարգը և վերականգնելու հանրային վստահությունը։ Սա պահանջում է հետևողական բարեփոխումներ և քաղաքական ճշմարտացիություն՝ ժողովրդավարական սկզբունքների հաստատման և պաշտպանման համար։