Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, հունվարին արտահանումն աճել է 10 տոկոսով, իսկ ներկրումը` 4 տոկոսով:
ԱՎԾ-ն հրապարակել է արտաքին առևտրաշրջանառության նախնական տվյալները, որոնց համաձայն, 2020 թվականի հունվարին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 882.4 միլիոն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավել է 5.7%-ով: Այստեղից արտահանումը կազմել է 262.6 միլիոն ԱՄՆ դոլար (10% ավել), իսկ ներկրումը՝ 619.7 միլիոն դոլար (3.9% ավել): Առևտրի բացասական հաշվեկշիռը 2020 թվականի հունվարին կազմել է 357.1 դոլար:
Արտաքին առևտրաշրջանառության մասին մանրամասն տվյալները կհրապարակվեն փետրվարի 19-ին: