Նախնական արդյունքներ արտերկրից. ԿԸՀ տվյալներով՝ «Երազանքը» պարտվում է էմիգրանտների շրջանում

Արտերկրի 52 ընտրատեղամասերի արդյունքներով առաջատարը «Կոալիցիա փոփոխությունների համար»միավորումն է:

«Կոալիցիա փոփոխությունների համար» միավորումը («Ախալի», «Դրոա», «Գիրչի») հավաքել է ձայների 29,076 տոկոսը (5489 ձայն)։

«Միասնություն-Ազգային շարժում»  -20,839% (3934 ձայն)

«Վրացական երազանք»-17,735% (3348 ձայն)

«Ուժեղ Վրաստան. Լելո, ժողովրդի համար» — 14,053% (2653 ձայն)

«Գախարիան  Վրաստանի համար»-8,449% (1595 ձայն)

Հեղինակ՝ Լուսինե Նուրջանյան