
Վրաստանի նախկին վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (EBRD) հետ համաձայնագիր է կնքել: Նա տեղեկացրել է, որ EBRD-ի հետ պայմանագիրը կնքվել է մի քանի շաբաթ առաջ և ենթադրում է եվրոբանկի նախաձեռնությամբ հանրային և մասնավոր հատվածների միջև երկխոսության հարթակ ստեղծելու հարցում Ուզբեկստանի կառավարությանը օգնություն ցուցաբերել:
Սա ենթադրում է Վրաստանում եվրոբանկի նախաձեռնությամբ սեղծված ներդրողների խորհրդի փորձով կիսվել:
Վարչապետի պաշտոնում Կվիրիկաշվիլին ղեկավարել է Վրաստանի ներդրողների խորհուրդը:
Գիորգի Կվիրիկաշվիլին 2012-2015 թվականներին զբաղեցրել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի պաշտոնը, ինչից հետո եղել է Արտաքին գործերի նախարար: 2015-ի վերջից 2018-ի հունիս ամիսը ղեկավարել է Վրաստանի կառավարությունը։ Վարչապետի պաշտոնից հրաժարական է ներկայացրել իշխող «Վրացական երազանք»-ում առաջացած տարաձայնությունների ֆոնին։