Վրաստանի նախկին վարչապետ, ներքին գործերի նախկին նախարար, այժմ ընդդիմադիր «Վրաստանի համար» կուսակցության հիմնադիր Գիորգի Գախարիան հունվարի 14-ին Բաթումիի «Շերատոն» հյուրանոցում տեղի ունեցած բռնության գործով տուժող է ճանաչվել։ Տեղեկությունը Radiotavisupleba լրատվամիջոցի հարցին ի պատասխան հաստատել են կուսակցությունից:
Ըստ տեղեկության՝ Գախարիային տուժողի կարգավիճակ է տրվել հունվարի 26-ին. այս կարգավիճակը նրան թույլ է տալիս ծանոթանալ գործի նյութերին:
«Գիորգի Գախարիայի վրա հարձակման կարևոր ապացույցները ոչնչացվել են ոստիկանության անգործության և «Շերատոն Բաթումի»-ի ակտիվ մասնակցության պատճառով։ Դատախազությունը «Շերատոն Բաթումի»-ի աջակցությամբ առգրավել է տեսախցիկի ձայնագրությունները… Հուսով ենք, որ դատախազությունն ամբողջությամբ պահպանել է տեսախցիկների ձայնագրությունները, և ձայնագրությունների ամբողջ ծավալը հասանելի կլինի և կտրամադրվի», — հայտնել են կուսակցությունից:
Կուսակցությունը կասկած է հայտնում, որ «Վրացական երազանք»-ի անդամների մեղքը հաստատող որոշ ապացույցներ կարող են ոչնչացված լինել։
Ֆիզիկական բռնություն՝ քաղաքական մոտիվներով. ճնշումներ Վրաստանում