
Վրաստանի կառավարությունը նախկին գլխավոր դատախազ Իրակլի Շոթաձեին պետական պաշտպանություն է նշանակել։ Այս մասին խոսվում է վարչապետի օգոստոսի 26-ի հրամանագրում։
Շոթաձեն պետական պաշտպանություն կունենա մինչև 2025 թվականի մայիսի 23-ը։ Պաշտպանության միջոցառումների իրականացում կապահովի պետական պահպանության հատուկ ծառայությունը։
«Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից անմիջապես հետո, դրա վավերականությունը տարածվում է 2024 թվականի մայիսի 23-ից ծագող իրավահարաբերությունների վրա»,- ասված է հրամանագրում։
Շոթաձեն գլխավոր դատախազի պաշտոնից հրաժարական է տվել այս տարվա մայիսի 23-ին։