Նախընտրական շրջանում քաղաքացիների իրավունքներ ու կողմնորոշման խնդիր. այս ու մի շարք այլ քաղաքական հարցերի հետ կապված «Ալիք Մեդիա Վրաստանը» զրուցել է քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ: Տեսանյութերի շարքը նպատակ ունի իրազեկել ընտրողներին, առաջին անգամ ընտրողներին՝ իրենց ընտրության կարևորության, ինչպես նաև ընտրական իրավունքների մասին:
Շարքում առաջին տեսանյութը նվիրվում է էթնիկ հայ քաղաքացիների իրավունքներին՝ ընտրական շրջանում, ինչպես նաև էթնիկ փոքրամասնությունների՝ ընտրություններին մասնակցելու կարևորությանը՝ տարածաշրջանի նրբությունների տեսանկյունից:
Զրուցել ենք «Սոցիալական արդարության կենտրոն»-ի հավասարության քաղաքականության ծրագրի տնօրեն Թամթա Միքելաձեի հետ:
«Այս ընտրությունները ճակատագրական են Վրաստանի համար: Վերջին տարիների պատերազմական ծանր փորձառությունները՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը,թե ՌԴ-ի կողմից Ուկրաինա ներխուժումը, շատ բան փոխեցին մեր տարածաշրջանի համար, ցույց տվեցին մեր անպաշտպան լինելը: Հայաստանի օրինակով տեսանք, թե ինչ վտանգներ է պարունակում Ռուսաստանի հետ միանակ մնալը»,- ասում է Միքելաձեն:
Ամբողջական տեսանյութը կարող եք դիտել այստեղ՝