
Նախընտրական շրջանում քաղաքացիների իրավունքներ ու կողմնորոշման խնդիր. այս ու մի շարք այլ քաղաքական հարցերի հետ կապված «Ալիք Մեդիա Վրաստանը» զրուցել է քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ: Տեսանյութերի շարքը նպատակ ունի իրազեկել ընտրողներին, առաջին անգամ ընտրողներին՝ իրենց ընտրության կարևորության, ինչպես նաև ընտրական իրավունքների մասին:
Այս տեսանյութի շրջանակներում անդրադարձել ենք էթնիկ հայերով բնակեցված շրջաններում գոյություն ունեցող նախընտրական խնդիրներին, հավանական խախտումներին ու մանիպուլյացիաներին՝ վարչական ռեսուրսի կիրառմանը, սպառնալիքներին, ագիտացիային և այլն: Զրուցել ենք ISFED-ի գործադիր տնօրեն Նինո Դոլիձեի հետ:
Նինո Դոլիձեն խոսում է ընտրությունների կարևորության մասին՝ ԵՄ ինտեգրման,ընտրությունների համամասնական անցկացվելու մասին, ինչպես նաև խորհուրդներ է տալիս ընտրողներին՝ թե ինչ պետք է իմանան ընտրություններից առաջ: