
Նախընտրական շրջանում քաղաքացիների իրավունքներ ու կողմնորոշման խնդիր. այս ու մի շարք այլ քաղաքական հարցերի շուրջ «Ալիք Մեդիա Վրաստան»-ը զրուցել է քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ: Տեսանյութերի շարքը նպատակ ունի իրազեկելու ընտրողներին, առաջին անգամ ընտրողներին՝ իրենց ընտրության կարևորության, ինչպես նաև ընտրական իրավունքների մասին:
Այս տեսանյութի շրջանակներում անդրադարձել ենք նախընտրական տրամադրություններին, Սամցխե-Ջավախքի բնակչության համար կարևոր խնդիրներին, վարչական ռեսուրսների կիրառմանը, քաղաքական գործիչների՝ էթնիկ փոքրամասնություններին առնչվող ծրագրերին, զրուցել ենք «Կոմենտարի» հարթակի ներկայացուցիչ Մերաբ Քարթվելիշվիլիի հետ: