
Նախընտրական շրջանում քաղաքացիների իրավունքներ ու կողմնորոշման խնդիր. այս ու մի շարք այլ քաղաքական հարցերի շուրջ «Ալիք Մեդիա Վրաստան»-ը զրուցել է քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ: Տեսանյութերի շարքը նպատակ ունի իրազեկելու ընտրողներին, առաջին անգամ ընտրողներին՝ իրենց ընտրության կարևորության, ինչպես նաև ընտրական իրավունքների մասին:
Ինչպե՞ս չխաբվենք ու պաշտպանենք մեր իրավունքներն ընտրությունների օրվա ընթացքում: Այս տեսանյութի շրջանակներում զրուցել ենք Factcheck.ge ծրագրի գլխավոր խմբագիր Մալխազ Ռեխվիաշվիլիի հետ. քննարկել ենք նախընտրական շրջանում տարածվող ապատեղեկատվություններըն՝ ըստ բնույթի: Մեր հարցազրույցի առաջին հատվածում Ռեխվիաշվիլին պատմում է ընտրությունների տեխնիկական նրբությունների մասին.