Նախընտրական զրույցներ. Առնոլդ Ստեփանյան

Նախընտրական շրջանում քաղաքացիների իրավունքներ ու կողմնորոշման խնդիր. այս ու մի շարք այլ քաղաքական հարցերի հետ կապված «Ալիք Մեդիա Վրաստանը» զրուցել է քաղաքացիական հասարակության առաջնորդների հետ: Տեսանյութերի շարքը նպատակ ունի իրազեկել ընտրողներին, առաջին անգամ ընտրողներին՝ իրենց ընտրության կարևորության, ինչպես նաև ընտրական իրավունքների մասին:

Այս տեսանյութի շրջանակներում անդրադարձել ենք նախըտրական տրամադրություններին, Սամցխե-Ջավախքի բնակչության համար կարևոր հարցերին, զրուցել ենք «Բազմազգ Վրաստան» ՀԿ հիմնադիր Առնոլդ Ստեփանյանի հետ: Ստեփանյանը շեշտը դնում է նախընտրական իրավիճակի վրա, գնահատելով կուսակցությունների ներգրավվածությունը, ինչպես նաև էթնիկ հայերի նկատմամբ մշակած քաղաքականությունը:

Ըստ նրա՝ կաևոր է ծանոթանալ ընտրական սուբյեկտների խոստումների, ինչպես նաև ծրագրերի հետ: Բացի այս, կարևոր է նաև լավ պատրաստվել ընտրություններին՝ տեխնոլոգիաների կիրառման եսանկյունից: Ստեփանյանը նշում է՝ բնակիչները հարցերի դեպքում կարող են կապվել նաև «Բազմազգ Վրաստան»-ի հետ: