«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա»-ն (GYLA) շարունակում է հետևել ընտրական գործընթացին: Ըստ կազմակերպության՝ նախընտրական շրջանի մեկնարկի հետ մեկտեղ, ավելացել են բռնությունների, բանավոր բախումների և քարոզարշավին միջամտության դեպքերը։
Ըստ GYLA-ի՝ մի քանի շրջաններում հայտնաբերվել են բռնի գործողություններ, որոնք պարունակում են քրեական հանցագործության նշաններ։ Կազմակերպության մշակած փաստերը ներառում են ֆիզիկական բռնության, այլոց գույքը վնասելու, քարոզարշավին միջամտելու և այլ ենթադրյալ հանցագործությունների հետ կապված միջադեպեր:
Ըստ նույն տեղեկության՝ իրենք արդեն դիմել են համապատասխան մարմիններին՝ բոլոր դեպքերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով, բայց դեպքերի մեծ մասի կապակցությամբ պատասխան չեն ստացել։
2024 թվականի օգոստոսի 1-ից սեպտեմբերի 25-ը կազմակերպությունը մշտադիտարկման շրջանակներում բացահայտել է ենթադրաբար քաղաքական դրդապատճառներով բռնության հետևյալ դեպքերը.
1. Հարձակում «Ախալի» կուսակցության համանախագահ Նիկա Մելիայի վրա;
2. Հարձակում «Ուժեղ Վրաստան» կոալիցիայի ներկայացուցիչների վրա;
3. Հարձակում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Անա Ծիթլիձեի վրա;
4. Ոստիկանության ծառայողի կողմից պաշտոնեական լիազորությունների գերազանցում։