Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոյի տվյալներով՝ 2024 թվականի հուլիսի 1-ից սեպտեմբերի 12-ը նախընտրական կուսակցությունները որպես նվիրատվություն ստացել են, ընդհանուր առմամբ, 9 միլիոն 571 հազար 423 լարի։
Ամենամեծ նվիրատվությունը՝ 8 մլն 246 հազար 460 լարի, ստացել է «Վրացական երազանք»-ը: Ընդդիմադիր կուսակցություններից ամենաշատ նվիրատվությունները ստացել է «Ուժեղ Վրաստան. Լելո, հանուն ժողովրդի, հանուն ազատության» կուսակցությունը. վերջին 2 ամսում` 1 միլիոն 38 հազար 537 լարի։
Իսկ ահա «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ստացել է 164 հազար 455 լարի։
Վրաստանի Հակակոռուպցիոն բյուրոյի կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականի նշված ժամանակահատվածում երկու խորհրդարանական կուսակցություններ՝ «Քաղաքացիներ»-ը և «Ստրատեգիա Աղմաշենեբելի»-ն, նվիրատվություն չեն ստացել։