Նախընտրական աժոտաժն ու լարիի փոխարժեքի պահպանումը

Վրաստանի կենտրոնական բանկը (ԿԲ) լարիի փոխարժեքը պահպանելու համար շարունակում է արտարժույթի վաճառքը: ԿԲ-ը հոկտեմբերի 23-ին վաճառել է 60 մլն դոլար։

«Արժութային աճուրդի անցկացման որոշումն ԿԲ-ն կայացրել է արժութային շուկայում ոչ հիմնարար գործոնների ավելորդ ազդեցությունը և նախընտրական շրջանին ավանդաբար բնորոշ աժիոտաժը կանխելու նպատակով»,- ասված է ԿԲ-ի հաղորդագրության մեջ։

Ուշագրավ է, որ ԿԲ-ն օրերս լարիի փոխարժեքը պահպանելու համար 64,9 մլն դոլար էր վաճառել:

ԿԲ-ի պահուստներն այս տարի նվազել են 342 մլն դոլարով: Միայն հոկտեմբերին բանկը վաճառել է 173 մլն դոլար։ Այս տարի բանկը դոլար չի գնել:

Նշենք նաև, որ «Վրացական երազանք» կուսակցության՝ «գործակալների օրենք»-ի ընդունումից հետո ԿԲ-ն արժութային աճուրդում իր պահուստներից ընդհանուր առմամբ վաճառել է 342 մլն 100 հազար ԱՄՆ դոլար։