Նախատեսվում է Թբիլիսիի գլխավոր պողոտաներից մեկի՝ Ռուսթավելիի նորոգումը։ Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն քաղաքապետարանի նիստում խոսել է Ռուսթավելի պողոտայում նախատեսվող աշխատանքների մասին։
«Առաջին փուլում ծրագրի շրջանակներում կվերականգնվեն պողոտայի վրա գտնվող շենքերի վնասված տանիքները, ճակատները, Հաջորդ փուլում՝ ճանապարհները։ Նախագիծը կտևի ավելի քան երկու տարի, քանի որ կան բազմաթիվ շենքեր և շինություններ, դրան ավելանում է նաև ճանապարհային ենթակառուցվածքները»,- ասել է Կախա Կալաձեն։
Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ասել է, որ իր թիմի առաջնահերթությունը մայրաքաղաքի փողոցների ամբողջական վերականգնումն է: