Նախատեսված է ցույց ԶԼՄ-ներին աջակցության նպատակով

Ուրբաթ օրը՝ ապրիլի 25-ին, ժամը 18:00-ին Բաթումիի Եվրոպայի հրապարակում տեղի կունենա հաջակցություն ԶԼՄ-ների բողոքի ցույց ՝ պահանջելով ազատել Մզիա Ամաղլոբելիին անօրինական բանտարկությունից։

Զուգահեռաբար, վաղը լրանալու է եվրոպամետ բողոքի ցույցերի 149-րդ օրը։

Նշենք. վրաստանյան «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին հունվարի 11-ին, նախ, վարչական կալանքի է ենթարկվել, ապա` ազատ արձակվել, իսկ մի քանի ժամ անց՝ հունվարի 12-ին, կրկին կալանավորվել է, այս անգամ քրեական օրենսդրությամբ՝ ոստիկանին ապտակելու համար, ինչը, ըստ փաստաբանների, գործի հանգամանքներին անհամատեղելի է և միայն քաղաքական դրդապատճառ է հետապնդում:

Ազատազրկված լրագրողը ձերբակալությունից հետո 38 օր շարունակ հացադուլի մեջ էր։ Հացադուլի 24-րդ օրը նրան տեղափոխել են կլինիկա և վերադարձրել բանտ միայն հացադուլի ավարտից հետո։