Նախարարություն է կանչվել Վրաստանում Միացյալ Թագավորությունների դեսպանը

Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության համաձայն՝ պատժամիջոցների մասին որոշումից հետո նախարարություն է կանչվել Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարետ Ուորդը։

Դեկտեմբերի 20-ին արտգործնախարար Մակա Բոճորիշվիլին հանդիպել է բրիտանացի դիվանագետի հետ և մտահոգություն հայտնել վրացի պաշտոնյաների դեմ Միացյալ Թագավորության կողմից պատժամիջոցների կիրառման կապակցությամբ։

«Մակա Բոճորիշվիլին բացատրել է, որ նման գործողությունները վնասում են երկու երկրների բարեկամությանը»,- հայտնել են նախարարությունից։

ԱԳՆ մամուլի կենտրոնի հաղորդմամբ՝ «հանդիպման ավարտին հույս է հայտնվել, որ Վրաստանի և Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունների միջև համագործակցությունը կվերադառնա դրական դինամիկայի»։

Հիշեցնենք. երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի ներքին գործերի նախարար Վախթանգ Գոմելաուրիի և նախարարության չորս այլ բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ։