
Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարար Միխեիլ Չխենկելիի հատուկ հրամանով 2022 թվականի ընթացքում կարգավիճակ է շնորհվել 188 ուսուցչի:
Տեղեկության համաձայն, կարգավիճակ է շնորհվել.
- ավագ ուսուցչի կարգավիճակ՝ 88-ի,
- առաջատար ուսուցչի կարգավիճակ՝ 37-ի,
- մենթոր ուսուցչի կարգավիճակ՝ 63-ի:
Նշենք, որ նախարարի հատուկ հրամանի հիման վրա ուսուցչի որևէ (ավագ, առաջատար, մենթոր) կարգավիճակ կարող է շնորհվել այն ուսուցչին, ով հատուկ մանկավարժական փորձ և ձեռքբերումներ ունեցող վաստակաշատ ուսուցիչ է համարվում: