
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն ասել է, որ ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին լրացուցիչ պատժամիջոցներ կսահմանի։
«Մենք խորապես մտահոգված ենք վրացական ժողովրդավարության վիճակով։ Այն քայլերը, որոնք ձեռնարկում է «Վրացական երազանքը»՝ խարխլում է ժողովրդավարությունը: Մենք լրացուցիչ միջոցներ ենք պատրաստում, որոնք կհայտարարվեն առաջիկա շաբաթներին»,- ասել է նա։
Հիշեցնենք. դեկտեմբերի 5-ին ԱՄՆ պետքարտուղարը հայտարարեց, որ ԱՄՆ-ը պատրաստվում է լրացուցիչ միջոցներ` ներառյալ պատժամիջոցները, ձեռնարկել Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների առնչությամբ, ։
Դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Պետդեպարտամենտը վիզային սահմանափակումներ մտցրեց Վրաստանի առնվազն 20 քաղաքացիների, այդ թվում՝ նախարարների, խորհրդարանի անդամների, իրավապահ և անվտանգության ծառայությունների ներկայացուցիչների և մասնավոր անձանց նկատմամբ։