Այսօր տեղի է ունեցել Կրոնի հարցերով պետական գործակալության «Պետական լեզուն հոգևորականների համար» նախագծի երկրորդ փուլի շնորհանդեսը։
Կրոնական հարցերի պետական գործակալության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 1-ին Կրոնական հարցերի պետական գործակալությունը` Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցի հետ համատեղ, կսկսի «Պետական լեզու հոգևորականների համար» ծրագրի երկրորդ փուլը։ Նախագծին կմասնակցեն Վրաստանի Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմը, Վրաստանի Ավետարանական Լյութերական եկեղեցու ներկայացուցիչները և մահմեդական համայնքը։
«Հյուրերին ողջունել է Կրոնական հարցերի պետական գործակալության նախագահ Զազա Վաշակմաձեն։ Նա ընդգծել է նախագծի կարևորությունը և նշել, որ վերջինս կնպաստի տարբեր կրոնների ներկայացուցիչների ավելի լավ ինտեգրմանը հասարակությանը։
Զուրաբ Ժվանիայի անվան պետական կառավարման դպրոցի տնօրեն Քեթևան Ջակելին նշել է, որ դպրոցը մշտապես հետևելու է դասավանդման ընթացքին։ Վարժանքները կանցկացվեն Թբիլիսիում, Ախալքալաքում, Մառնեուլիում, Գարդաբանիում և Մուղանլոյում։
Նշենք, որ Կրոնական հարցերի պետական գործակալությունը 2019 թվականի սեպտեմբերից սկսել է իրականացնել «Պետական լեզուն հոգևորականների համար» նախագիծը։ Առաջին փուլին մասնակցել են մահմեդական համայնքի հոգևորականներ։ Դասընթացներ են անցկացվել Մառնեուլի, Դմանիսի և Սագարեջո շրջաններում։