Օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցին Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ժամանել է Էրգնեթի՝ օկուպացիոն գծի մոտ գտնվող գյուղ և այցելել 2008 թվականի Օգոստոսյան պատերազմի թանգարան։
2008 թվականի օգոստոսյան պատերազմի թանգարանը բացվել է Էրգնեթի գյուղի 7 տարի առաջ պատերազմի ժամանակ գրեթե ամբողջությամբ ավերված տան նկուղում։
«Շատ տպավորիչ ու ցավալի պահ է այս այցը։ Սա հիշողություն է, որը չի կարելի կորցնել, ոչ էլ կարող ես համակերպվել։ Սա փաստ չէ, դա մի բան է, որին մենք երբեք չենք համակերպվի։ Չհամակերպվելը նշանակում է` մենք պետք է ամեն օր մտածենք, թե ինչ կարելի է անել»,- ասել է Վրաստանի նախագահը։
Կարդացեք նաև՝
Ռուս-վրացական պատերազմի հանցագործությունների հետքն անջնջելի է․ կարծիք