Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին ափսոսանք է հայտնել, որ կառավարությունը մինչ օրս չի ստեղծել Անվտանգության խորհրդին փոխարինող կառույց:
Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունից, նորընտիր նախագահի երդմնակալության պահից ի վեր ուժի մեջ կմտնեն Սահմանադրական փոփոխությունները, ըստ որի՝ Ազգային անվտանգության խորհուրդը, որպես նախագահի խորհրդատվական մարմին, կվերացվի:
Գործող նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին այսօր ստորագրել է Սահմանադրական փոփոխությունների փաթեթը, ըստ որի՝ Անվտանգության խորհուրդը վերացվում է:
Նախագահի խորհրդարանական քարտուղար Աննա Նացվլիշվիլիի խոսքերով, չնայած նախագահի բազմաթիվ կոչերին, կառավարությունը չի ստեղծել մի կառույց, որտեղ բարձր պաշտոնյաները քաղաքական որոշումներ կկայացնեն երկրի պաշտպանունակության հետ կապված: