Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարություն է տարածել, ըստ որի` նա միանգամայն անընդունելի է համարում երիտասարդների հասցեին խորհրդարանի նախագահի վերջին հայտարարությունը:
«Իշխանության ներկայացուցիչը կարող է հավանություն չտալ բողոքի որևէ ձևի, բայց դա չի նշանակում, որ այդ պաշտոնը որևէ մեկին իրավունք է տալիս վիրավորելու քաղաքացիներին։
Նման հայտարարությունները կարող են ծառայել միայն լարվածության սրմանը, այլ ոչ թե երիտասարդության հետ անհրաժեշտ շփման վերականգնմանը, ինչին իշխանությունը պետք է ամեն կերպ փորձի հասնել` հատկապես այս վերջին իրադարձությունների ֆոնին»,- գրել է Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան էջում։
Հիշեցնենք, որ Շալվա Պապուաշվիլին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է, որ մարտի 7-9-ը տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ երիտասարդներն են զանազան իրեր նետել ոստիկանների ուղղությամբ։ Նա նշել է, որ տեսել են «1000 լարիանոց» երիտասարդների, որոնք փորձել են խափանել Իրակլի Կոբախիձեի դասախոսությունը։