
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել, որտեղ նշել է, որ դպրոցներում օրենքի խախտման դեպքեր են արձանագրվում։
Նրա խոսքով՝ երեխաներից ծնողների անձնական համարներն են հարցնում, ինչը, ըստ նախագահի, օրենքի խախտում է։ Սալոմե Զուրաբիշվիլին կարծում է, որ անհրաժեշտ է բացահայտել, թե որ դպրոցներն են։
«Եթե դպրոցներում երեխաներից նման տվյալներ են խնդրում, դա անձնական տվյալների խախտում է։ Երեխան չպետք է տա իր ծնողների անձնական համարը։ Անհրաժեշտ է բացահայտել, թե որ դպրոցներն են», — գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։