
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնանկության առաջարկով Սահմանադրական դատարան ներկայացված դիմումի ներքո 80 պատգամավոր է ստորագրել։
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հայտնի դարձավ, որ խորհրդարանի ընթացակարգային հարցերի և կանոնակարգի հանձնաժողովը հաստատել է ստորագրությունների իսկությունը, ինչն անհրաժեշտ պայման է փաստաթուղթը դատարան ուղարկելու համար։
Հիշեցնենք. նախագահի իմպիչմենտի առաջարկը որոշվել է սեպտեմբերի 1-ին՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղաքական խորհրդի նիստում։
Դատարանի դրական եզրակացության դեպքում նախագահին հեռացնելու համար անհրաժեշտ է 100 պատգամավորի ձայն, ինչը «Վրացական երազանքի» մեծամասնությունը չունի։
Հեղինակ՝ Հասմիկ Պետրոսյան, ստաժոր