Վրաստանի նախագահի վարչակազմը հայտարարել է, որ չեղարկվում են մինչև Ամանոր նախատեսված բոլոր պաշտոնական միջոցառումները։
Ըստ տեղեկությունների՝ չեղարկման պատճառը Օրբելիանիի պալատի շրջակայքում ստեղծված նյութատեխնիկական դժվարություններն են։
«Օրբելիանիի պալատի շրջակայքում նյութատեխնիկական դժվարությունների պատճառով Վրաստանի նախագահի վարչակազմը չեղարկում է Ամանորին նախատեսված բոլոր պաշտոնական միջոցառումները, այդ թվում՝ Վրաստանի ազգային և Վաժա-Փշավելա մրցանակների 2022 թվականի դափնեկիրների պարգևատրման պետական արարողությունը։ Նշված իրադարձությունների անցկացման մասին հանրությունը կտեղեկացվի»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ։