
Նախագահական ընտրություններում նախագահի թեկնածուների կողմից ընդհանուր առմամբ ծախսվել է 13 միլիոն 839 հազար 319 լարի, որից 7 միլիոն լարին միայն գովազդի վրա:
Նշված գումարը ծախսվել է օգոստոսի 1-ից հոկտեմբերի 28-ը ներառյալ:
Պետական աուդիտի տեղեկատվության համաձայն, գումարի մեծ մասը բաժին է ընկնում իշխող կուսակցության աջակցությունն ունեցող Սալոմե Զուրաբիշվիլիին:
Վերջինս գովազդի համար ծախսել է 5 միլիոն 200 հազար լարի: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն ծախսել է 633 հազար լարի: