Վրաստանի նախագահական ընտրությունների ընթացքում թեկնածուները Facebook-ի գովազդի համար ավելի քան 53 հազար լարի են ծախսել:
Տվյալները հրապարակվել են պետական աուդիտի ծառայության քաղաքական ֆինանսների մոնիտորինգի բաժնի կողմից, հաղորդում է Վրաստանի առաջին ալիքը:
Սոցիալական ցանցում գովազդային ծախսերով առաջին տեղում է նախագահի անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին, ում շտաբը Facebook-ի գովազդի համար ծախսել է շուրջ 35 հազար 396 լարի:
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահի թեկնածու Գրիգոլ Վաշաձեն Facebook-ի գովազդի համար ծախսել է 16 հազար 638 լարի, «Եվրոպական Վրաստանի» թեկնածու Դավիթ Բաքրաձեն՝ 878 լարի: